A.C.M բարեգործական հիմնադրամ. Արցախում 44-օրյա պատերազմից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա տեղի ունեցած ագրեսիայից հետո մի խումբ հայրենասերներ հիմնեցին Հայաստանի Հանրապետությունում A.C.M բարեգործական հիմնադրամը՝ նպատակ ունենալով կազմակերպել միջոցառումներ և միջոցներ պաշտպանելու համար Հայաստանում բնակվող մարդկանց կյանքն ու առողջությանը

ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մեր առաքելությունը

Կազմակերպել պայմաններ և նպաստել Հայաստանում համընդհանուր քաղաքացիական պաշտպանության ձևավորմանը

3d-render-armenian-flag-waving.webp

Հիմնադրամի գերնպատակներն են՝ ՀՀ շրջաններում բնակվող անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովումը, կազմակերպված հասարակության կառուցումը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կտիրապետի արտակարգ իրավիճակներում իր գործողություններին։
Զորահավաքի ենթակա քաղաքացիները պետք է առաջին իսկ օրերից պատրաստ լինեն իրենց առջև դրված առաջադրանքները կատարելուն, ինչպես նաև ունենան համապատասխան հմտություններ՝ ռազմական գործողությունների ժամանակ գոյատևելու համար։
Զորահավաքում չընդգրկված քաղաքացիները պետք է զբաղվեն բնակավայրերի պաշտպանությամբ և նախապես կանխորոշված սցենարով կազմակերպեն պաշտպանության երկրորդ ու երրորդ գիծը։

Մեր նախագծերը

Քաղաքացիների ուսուցման ֆինանսավորում՝ սպառնալիքի և ագրեսիայի ժամանակ գոյատևելու համար,

Քաղաքացիների ուսուցման ֆինանսավորում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար,​

Քաղաքացիների բժշկական օգնության և վիրաբուժական վիրահատությունների ֆինանսավորում,

Քաղաքացիներին անհրաժեշտ պաշտպանիչ սարքավորումների, համազգեստի և կոշիկների գնում ու ապահովում։ Ուսումնական նյութերի, գործիքների, տեսահսկման և տեսադիտարկման սարքավորումների, կապի ու տրանսպորտային միջոցների գնում և տրամադրում,​

Քաղաքացիների ուսուցման ֆինանսավորում՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար,​

Պահեստազորայիններին և պահեստազորային դառնալ ցանկացողներին համապատասխան համազգեստի, կոշիկի, սարքավորումների և տրանսպորտի տրամադրում։​

njdeh.webp

Պատկերասրահ

Մեր արժանիքները

Մենք չենք մասնակցում քաղաքականությանը

Մենք միշտ ազնիվ ենք և հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերներին

Մենք կենտրոնացած ենք խնդիրների լուծմանը որպեսզի հասնենք մեր նպատակներին

Ընդունում ենք պատասխանատվությունը և մեր տված խոստումների կարևորությունը

Մենք հավատում ենք մեր առաքելության կարևորությանը, հարգանքով ենք վերաբերում մեր ընկերությանը և մեր նպատակներին

Մեզ համար գլխավոր արժեքը մարդիկ են, և յուրաքանչյուր մարդու կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար

Կապ մեզ հետ