Ներածություն
Այստեղ կարող եք ծանոթանալ «Ազգային ցեղակրոն միավորում» (ԱՑՄ) բարեգործական հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով մեր կայք (acm.am) և օգտվելով մեր կայքում (այսուհետ՝ Կայք) հրապարակված տեղեկատվությունից և նվիրատվության/նվիրաբերության համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:

Նվիրատվություն
Դուք համաձայնում եք, որ նվիրատվության/նվիրաբերության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են ԱՑՄ-ի տնօրինության տակ։ Այն դեպքում, երբ նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվել է կամ երբ ԱՑՄ-ն նվիրատվություն է ստանում առանց կոնկրետ նախագծի կամ կատեգորիայի հղումի, նվիրաբերված միջոցները կհատկացվեն ԱՑՄ-ի ընդհանուր բյուջեին։
Նվիրատվություն անելիս կարող եք ընտրել կրկնվող նվիրատվության ձևը: Պարբերաբար նվիրատվություն կատարելու համար ձեր համաձայնությունը տրամադրելու դեպքում Ձեզանից ամեն ամիս ավտոմատ կգանձվի գումար՝ մինչև չեղարկումը: 

Չեղարկում և ամսական նվիրատվության փոփոխություն
Դուք կարող եք չեղարկել Ձեր պարբերական նվիրատվությունները ցանկացած ժամանակ։ Եթե ցանկանում եք չեղարկել Ձեր կողմից կատարվող կրկնվող նվիրատվությունը, կարող եք կապվել մեզ հետ info@acm.am էլ.հասցեի միջոցով կամ զանգահարել (+374)98626018 հեռախոսահամարին։ Հետագա վճարներից խուսափելու համար Դուք կարող եք չեղարկել Ձեր կրկնվող նվիրատվությունը մինչև հաջորդ նվիրատվության ամսաթիվը:
Դուք կարող եք փոխել Ձեր ամսական նվիրատվության չափը կապվելով մեզ հետ info@acm.am էլ.հասցեի միջոցով կամ զանգահարելով (+374)98626018 հեռախոսահամարին։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի գումարի գանձման հաջորդ փուլում։
ԱՑՄ կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել գրավոր նամակ՝ info@acm.am էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները, խնդիրը առաջանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նամակը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի մասնագետները կուսումնասիրեն Ձեզ հանդիպած խնդիրները կամ գումարի հետվերադարձի դիմումը և կապ կհաստատեն Ձեզ հետ։

Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: ԱՑՄ- ն հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:

Երրորդ կողմի հղումներ
Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք ԱՑՄ-ի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։

Ընդհանուր դրույթներ
Մենք կարող ենք ձեզ ծանուցումներ տրամադրել ձեր Հաշվի համար գրանցված էլ.փոստի միջոցով:
ԱՑՄ-ն կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի Օգտագործման պայմաններում և Գաղտնիության քաղաքականությունում՝ արտացոլելու համար փոփոխությունները։ Նման փոփոխությունների դեպքում՝ ԱՑՄ-ն կտեղադրի փոփոխված Պայմանները acm.am կայքում։
Այս Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապվել մեզ հետ info@acm.am էլեկտրոնային հասցեով։